Այսօր՝ հուլիսի 31-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջեւ: Արարողությունը տեղի ունեցավ առցանց: Հայկական կողմից այն ստորագրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պղեկավար Լիլիթ Մակունցը, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնաժողովի անդամ Ֆրենկ Փալոնը:
Արարողությանը մասնակցում էին նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, ինչպես նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը: