Հունիսին Վրաստանի տնտեսությունը 7,7 տոկոսանոց անկում է գրանցել՝ հայտարարել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տնօրենը: Փոգիտա Թոդրաձեի խոսքով՝ հունվար-հունիս ամիսներին միջին իրական աճը բացասական է, կազմում է 5,8 տոկոս:
Ըստ նրա, հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազող միտում նկատվում է տնտեսության գրեթե բոլոր հատվածներում, իսկ աճ նկատվել է հանքարդյունաբերության, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ոլորտներում:
Հունիս ամսին Վրաստանում գրանցվել է 4309 նոր ձեռնարկություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 10,7 տոկոսով: