Վանաձորի ծանրամարտի համայնքային մարզադպրոցը երկրաշարժից հետո գործում էր մետաղական տնակում: Չուներ պարապմունքների նվազագույն պայմաններ: 2019 թվականի պետական սուբվենցիոն ծրագրով նախատեսվում էր սկսել մարզադպրոցի նոր տիպային շենքի կառուցում:
Սուրեն Աբովյան, Վանաձորի գլխավոր ճարտարապետ - Տարեվերջին պայմանագիրը կնքվեց, այդ իսկ պատճառով աշխատանքներն սկսել ենք այս տարվա գարնանից:
Մարզադպրոցի շինաշխատանքների անհրաժեշտ գումարը հավասարապես ներդրվել է համայնքային և պետական բյուջեներից:
Սուրեն Աբովյան, Վանաձորի գլխավոր ճարտարապետ - Նախահաշվային արժեքը կազմում էր 97 մլն դրամ, շինաշխատանքները շահել են 75 մլն դրամով, այժմ բուռն ընթացքի մեջ են աշխատանքները:
Ավարտվել են շենքը կրող պատերի շինարարական աշխատանքները, առաջիկա օրերին էլ կսկսվի տանիքի կառուցումը, ինչը հնարավորություն կտա անարգել շարունակել աշխատանքները նաև անբարենպաստ ու անձրևոտ օրերին: Շենքի համար նոր նախագիծ է պատվիրվել, իսկ բանվորների ընդգրկումն իրականացավել է նոր սկզբունքով` համաճարակով պայմանավորված արտագանա աշխատանքի անհնարինությունը հաշվի առնելով:
Արմեն Սարգսյան, շինարարական կազմակերպության տնօրեն - 15 աշխատող, հիմնականում աշխատում են, ունենք աշխատողներ, որոնք դիմել են մարզպետարան կամ քաղաքապետարան, որ կապված այս իրավիճակով` չեն մեկնել արտերկիր, ցուցակով մարզպետարանն ուղարկել է մեզ, այդ ցուցակով մարդիկ եկել են, ընտրել ենք, ովքեր տեղի գներով, տեղի որակով աշխատում են:
Վանաձորում կան անվանի մարզիկներ, նաև՝ միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ: Համավարակով ու ամառային արձակուրդներով պայմանավորված` մարզադպրոցները փակ են, մարզիկների ու մարզիչների հանդիպել չհաջողվեց, սակայն շինարարն ասում է, թե ժամանակակից պայմաններ առաջարկող մարզադպրոցն անտարբեր չի թողնի դեռահասներին:
Շինարարական աշխատանքի մեկնարկից անցել է երկու ամիս, ավարտն, ըստ պայմանագրի, նախատեսվում է դեկտեմբերին: