Սուրբ Սոֆիայի տաճարում 86 տարում առաջին անգամ այսօր առավոտյան նամազ է կատարվել՝ ի պատիվ Կուրբան-բայրամի՝ զոհաբերության տոնի, հայտնում է Sabah հեռուստաալիքը:
Նշվում է, որ նախկին քրիստոնեական տաճարում հավաքվել են իսլամի հազարավոր հետևորդներ:
Նամազն անցկացրել է Թուրքիայի կրոնի հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը:
Աղոթքին մասնակցել են նաև երկրի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը, Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն, այլք: