Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 10 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 20 հա, 2 հա, 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1․5 հա, Աշնակ գյուղում՝ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 4000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, 10 հա, Բերքանուշ գյուղում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին-Արշալույս ավտոճանապարհին՝ 15 հա,
Կոտայքի մարզի Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: