Առաջիկա օրերին, հանրապետության տարածքում կպահպանվի զով ջերմաստիճան: Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ը մարզերի զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրևային եղանակ, որի ժամանակ հնարավոր է ամպրոպ, իսկ առանձին հատվածներում նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան է` 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ, այն կարող է հասնել մինչև 25 մ/վ-ի: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մանրամասները` տեսանյութում: