Հիմնանորոգվում է Մ10‚ Սևան - Մարտունի - Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Երանոսից մինչև Լիճք հատվածը։
Աշխատանքները մեկնարկել են հուլիսին‚ ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։
7 կմ երկարությամբ ճանապարհահատվածին կապալառու կազմակերպությունը` «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ կկատարի հողային աշխատանքներ, կամրջի, ջրահեռացման համակարգերի նորոգում, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Աշխատանքների պայմանագրային արժեքը 637 միլիոն 500 հազար դրամ է։ Վերջին անգամ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է մոտ 20 տարի առաջ։