Եվրամիությունը թարմացրել է ճամփորդության համար անվտանգ երկրների ցանկը: Նոր ցանկից դուրս է մնացել Ալժիրը:
Եվրամիության խորհրդի որոշմամբ՝ անվտանգ երկրների ցանկում են մնում՝ Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը:
Եվրամիության կողմից անվտանգ երկրների ցանկում ընդգրկված է նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ հաղորդակցությունը Եվրամիության ուղղությամբ կվերականգնվի այն բանից հետո, երբ սահմանները բացելու որոշում կայացնի նաև Չինաստանը: