Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այս մասին հայտնել են ՀԲՖ-ից:
Հուլիսի 30-ին պետք է կայանար ՀԲՖ գործկոմի նիստը, որի ընթացքում հաստատվելու էր նախագահի թեկնածուների ցանկը: Նիստը տեղի չի ունեցել:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր 3 կառույցներին՝ ՀԲՖ-ին, ՀԱՕԿ-ին և ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Ֆեդերացիայից հայտնել են, որ այդ հարցերի պատասխաններն արդեն ուղարկվել են, և այժմ ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին, որպեսզի հաստատվի ընտրության օրը: