ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ: Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնեց, որ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում, որոնց շրջանակներում էլ իրեն հրավիրել են բացատրություն տալու:
«2018 թ. աշխատանքի է վերականգնվել մեր նախկին աշխատակիցներից մեկը, որը ըստ ԱԱԾ մեկնաբանության՝ իրավունք չուներ վերականգնվելու այդ պաշտոնին»,- ասաց նա: Վանեցյանը նշեց, որ հրաժարվել է բացատրություններ ներկայացնելուց: