ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու նախագծին, որը, ըստ նրա, հնարավոր չեղավ իրագործել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
«Բայց անպայման պետք է այդ գաղափարն իրականացնենք: Հույս ունեմ՝ մյուս տարի: Ասեմ, որ հիմա ավարտին ենք հասցնում Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը և այնտեղ որպես խնդիր ձևակերպել ենք Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկումը մինչև 2050-ը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ «10 մլն ծառ» նախաձեռնությամբ նախատեսվում էր մինչև 2020 թ. 10-րդ ամսի 10-րդ օրը Հայաստանում տնկել 10 մլն ծառ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ շրջակա միջավայրի նախարարությունը տեղափոխել է նախաձեռնությամբ սահմանված թիրախին հասնելու վերջնաժամկետը: