ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։
«Պարոն Պետրոսյանն այստեղ տեղափոխվում է Կոտայքի մարզպետի պաշտոնից, և պետք է արձանագրենք, որ այդ կարգավիճակում նա բավականին արդյունավետ գործունեություն է ծավալել, և համոզմունք հայտնենք, որ ավելի արդյունավետ կլինի այդ գործունեությունը շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակում»,- ասաց Փաշինյանը` կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով բնապահպանության, հետո նաև շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին:
Հիշեցնենք՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից և նշանակվել շրջակա միջավայրի նախարար: