Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը հուլիսին սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550000 քմ կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները: Կոռնիձորում աշխատանքները ընթանում են Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի կողմից: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քմ ականապատ տարածք: Հայտնաբերվել է ԲՄՊ-173 մմ տրամաչափի չպայթած արկ: