Հուլիսի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1168 է: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», գրում է կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 940 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այժմ կարանտինային գոտում է գտնվում 6596 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության ներքո է 337 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Այժմ Վրաստանի տարբեր շրջանների հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 211 պացիենտ:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: