Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, որով ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի և կառավարման կոմիտեին ամրակցված պետական սեփականություն հանդիսացող Օրբելի փողոցի 23 հասցեում գտնվող 9905 շենք-շինությունները և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 3.3 հա և 0.04 հա մակերեսով հողամասն կօտարվեն մրցույթով:
Նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այնտեղ մրցութային կարգով պետք է կառուցվի հյուրանոցային համալիր: Նա նշեց, որ ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ, և տեղի կունենա մրցույթը:
«Հրավիրում եմ բոլոր ներդրողների ուշադրությունը, ստեղծվում է Օրբելի փողոցում հյուրանոց կառուցելու հնարավորություն»,- ասաց նախարարը: