ՀՀ փաստաբանների պալատը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը համատեղ նախաձեռնում են տեղեկատվության ազատության ոլորտում ռազմավարական դատական նոր գործերի ստեղծում։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը:
«Մասնագիտական այս փորձառու կառույցների համատեղ ջանքերի նպատակն է ապահովել տեղեկատվության ազատության օրենսդրության պատշաճ կիրառում և իրականացնել տեղեկություն ստանալու խախտված իրավունքի դատական պաշտպանություն։
Մինչ 2018 թվականը այս ոլորտում ԻԱԿ-ը նախաձեռնել և իրականացրել է շուրջ 70 դատական գործ, որոնց 75 տոկոսն ավարտվել է դրական արդյունքով։ Դատական ակտերի հիման վրա կազմակերպությունը և իր շահառուները ստացել են մինչ այդ մերժված տեղեկությունները։ Տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարևորագույն երաշխիք համարվող այս պրակտիկան առաջիկայում կշարունակվի ՀՀ փաստաբաների պալատի աջակությամբ և համատեղ ջանքերով»,- գրել է Շ.Դոյդոյանը։