Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք: Հարևան երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1160-ի՝ գրում է Риа Новости-ն:
Վրաստանում ախտից ապաքինվածների թիվը կազմում է 935, մահացության ցուցանիշը 17 է:
Երկրում աճում է նաև կարանտինային ռեժիմում գտնվողների թիվը՝ 6489 պացիենտ, բժիշկների հսկողության ներքո է 337 հիվանդ: Բուժման նպատակով Վրաստան վերադարձած քաղաքացիները 41-ն են, որոնցից 38-ը՝ զինվորական: