Արարատի մարզպետարանից տեղեկացրել են, որ Վեդու բժշկական կենտրոնը, որը վերապրոֆիլավորվել էր որպես ինֆեկցիոն կենտրոն, օգոստոսի 3-ից կվերադառնա նորմալ աշխատանքին:
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Շնորհակալություն ենք հայտնում բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին՝ համավարակի օրերին դրսևորած բարձր պատասխանատվության, անձնվեր ու հոգատար աշխատանքի համար»,- ասված է մարզպետարանի գրառման մեջ: