Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5509 նոր դեպք: Այս մասին հայտնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է Риа Новости-ն:
Հիվանդների ¼-ի հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում վարակից մահացել է 129 հիվանդ, մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 13802: Համավարակի ընթացքում այս երկրում վարակվել է 834499 մարդ, ապաքինվածների թիվը հասնում է 629655-ի: