ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը:
Նշենք, Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է առևանգվածի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, խմբով վտանգավոր բռնությամբ կամ սպառնալիքով ու շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, նաև բռնությամբ կամ սպառնալիքով ինքնիրավչության համար: