ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում շնորհակալություն է հայտնել Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին վերջին երկու տարում իրականացված աշխատանքի համար և հաջողություն մաղթել նոր պաշտոնում:
«Կոտայքի մարզում այս երկու տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների մի մասը:
Նշանակման օրվանից ի վեր պարոն Պետրոսյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ մարզում համակարգային բարեփոխումներ իրականացնելու և քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Պետրոսյանին համատեղ աշխատանքի համար, ում անխոնջ ու քրտնաջան գործունեության արդյունքները տեսանելի են այսօր և վստահաբար հիմնաքարային են դարձել Կոտայքի մարզի կայուն զարգացման համար:
Ռոմանոս Պետրոսյանին գործնական նոր հաջողություններ եմ մաղթում»,- գրել է նախարարը:
Նշենք, կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռ.Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու որոշում է կայացրել: