ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է հրամանագրում:
Նշենք, կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռ.Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու որոշում է կայացրել: