Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են հետախուզումը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է նրա պաշտպանը՝ Ամրամ Մակինյանը:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանի դատախազությունը դիմել է Ռուսաստանի դատախազությանը՝ հետախուզման հիմքերի մասին տեղեկություն և պարզաբանումներ ստանալու նպատակով:
Նշենք, Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է առևանգվածի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, խումբով վտանգավոր բռնությամբ կամ սպառնալիքով ու շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, նաև՝ բռնությամբ կամ սպառնալիքով ինքնիրավչության համար: Դատարանը որոշել էր կալանավորել, հետախուզվում է մայիսից: