Մինչ համաշխահային տերությունները մրցակցելով փորձում են գտնել կորոնավիուսի բուժումը՝ Գերմանիայի հետազոտությունների նախարարը վստահեցնում է, որ ոչ մի պատվաստանյութ չի կարող հայտնվել 2021-ի կեսերից շուտ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ չպետք է հրաշքի սպասել, համընդհանուր օգտագործման համար նախատեսված պատվաստանյութը հնարավոր է ստեղծվի միայն հաջորդ տարվա կեսերին:
Այժմ Գերմանիան ֆինանսավորում է երեք գերմանական կենսատեխնոլոգիական ընկերությունների, որոնք զբաղվում են կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման գործով: Գերմանական կողմը պնդում է, որ երկրում պատվաստանյութի մշակումները միանգամայն խոստումնալից են, սակայն մի բան է ունենալ արդյունավետ և այլ բան՝ ձեռք բերել անվտանգ պատվաստանյութ: