Համավարակի օրերին հանրային տրանսպորտը շարունակում է երթևեկել գերբեռնված: Տեսչական մարմինը կոշտացրել է միջոցները. պարետատանը կներկայացնի առաջարկություն՝ անբարեխիղճ գործունեության համար երթուղի ապահովողին արտոնագրից զրկելու վերաբերյալ:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ) - Շեշտը դրել ենք իրազեկման, բացատրական աշխատանքների հետ կապված, որովհետև մեր նպատակը զուտ արձանագրություն կազմելը չէ, մարդկանց գործունեությունը կասեցնելը չէ:
Հնարամիտ վարորդներն այլևս ալկոգելի փոխարեն ուղևորին ջուր և օճառաջուր չեն հրամցնում: Սակայն դեռևս դեմ չեն, որ ուղևորները երթևեկեն կանգնած կամ՝ նստատեղ կիսելով: Հերթով ստուգում են, վարորդներին հորդորում՝ խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ առաջատար մասնագետ) - Վերահսկողական գործառույթների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որ տրանսպորտային միջոցի վարորդը չի ունենում համապատասխան վարորդական իրավունք:
Աշխատանքի շտապող և տուն վերադարձող ուղևորները ստիպված են երթևեկում ոտքի վրա՝ արձանագրում են տեսուչները և բացատրում՝ դա հիմք չէ համավարակի օրերին վարորդին թույլ տալ տեղափոխել նախատեսվածից շատ ուղևորների:
Մի քանի ժամում տասնյակ գերբեռնված տրանսպորտային միջոցներ: Ոստիկաններն արձանագրություն կազմեցին: Մեքենաներն ուղարկեցին տուգանային հրապարակ: