Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը բարձրացրել է մի շարք խնդիրներ, որոնցից մեկը վերաբերում է հայրենադարձների` արտերկրից իրենց իրերը Հայաստան տեղափոխելու օրինական կարգին և քայլերի հստակության պակասին։
«Ուրախ ենք հայտնել, որ մեր կողմից այդ հարցը հրապարակավ բարձրաձայնվելուց հետո ՀՀ ՊԵԿ-ն իր կայքում հրապարակել է տեղեկատվական պարզեցված կարգ, ներառյալ՝ գծանկարներ, որոնք հայրենադարձին բացատրում են այն քայլերի հաջորդականությունը, որոնց հետևելով` նա ի վիճակի կլինի իր իրերը հասցնել Հայաստան՝ զերծ մնալով մաքսային պարտավորություններից։
Մեր շնորհակալությունը հայտնելով ՊԵԿ-ին` հույս ենք հայտնում, որ բոլոր պետական մարմինները կգիտակցեն իրենց հստակ անելիքը, երկխոսություն կհաստատեն տարբեր խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների հետ և հաշվի կառնեն վերջիններիս խելամիտ և կառուցողական առաջարկները»,- գրված է հաղորդագրությունում: