Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել առցանց քննարկում:
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և նպատակ էր հետապնդում ծանոթանալ երեխաների խնամքի և պաշտպանության ոլորտում Լիտվայի Հանրապետությունում իրականցվող աշխատանքներին:
Լիտվայի Հանրապետության ներկայացուցիչները ներկայացրել են գործող որդեգրման և խնամատարության ինստիտուտների վերաբերյալ տեղեկատվություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտային բարեփոխումների ճանապարհին կարևորում է տարբեր երկրների փորձի ուսումնասիրումը՝ ՀՀ առանձնահատկություններին համապատասխան լավագույն մեխանիզմների ներդրման նպատակով: