Այս պահին Կրեմլը չունի Ռուսաստանի քաղաքացիների անօրինական գործողությունների մասին տվյալներ, որոնք կարող էին պատճառ դառնալ Բելառուսում նրանց ձերբակալության համար: Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Բելառուսում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության միջադեպը՝ տեղեկացնում է Lenta.ru կայքը:
«Մենք տեսնում ենք Մինսկի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունները, որ ռուսները ներգրավված են Բելառուսի տարածքում իրավիճակի ապակայունացման ծրագրերին»,- բացատրել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Կրեմլը Մինսկում ՌԴ դեսպանից ու հատուկ ծառայություններից ակնկալում է դեպքի մանրամասներ: