Չինաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, որոնցից 105-ը ակտիվ են, մյուս 21-ն՝ առանց ախտանշանների: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Նախօրեին Չինաստանում գրանցվել էր վարակի 128 դեպք, որոնցից 101 ակտիվ էին:
Անցյալ տարվա դեկտեմբերից այս երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել 4634 մարդ: Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 84165, որոնցից 2059-ը ներմուծված են: