Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Գլենդեյլ քաղաքի ոստիկանապետ Կառլ Պովիլայտիսի հետ։
Գլենդեյլի ոստիկանության շենքում կայացած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Դեսպան Բայբուրդյանը ոստիկանապետ Պովիլայտիսին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրականացված շարունակական հարձակումների, ինչպես նաև ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայերի նկատմամբ ադրբեջանցիների գործադրած բռնությունների և վանդալիզմի մասին։
Գլխավոր հյուպատոսը նշել է, որ հայերի դեմ բռնությունը և վանդալիզմը չեն կարող տեղ գտնել մեր կյանքում ինչպես ամենուրեք, այնպես էլ՝ Կալիֆոռնիայում։
Ոստիկանապետ Պովիլայտիսը նշել է, որ Գլենդեյլի բնակիչների անվտանգությունը ապահովելը առաջնահերթություն է ոստիկանության աշխատակիցների համար։