Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 226-ով՝ հասնելով 16569-ի: Հարևան երկրում համավարակի վիճակագրության մասին հայտնել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ գրում է Anadolu գործակալությունը:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 2621 մարդ, իսկ համավարակի սկզբից մինչև այժմ նրանց թիվը հասնում է 301530-ի:
4041 հիվանդի վիճակը ծանր է: Բուժում ստանալուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 261200 մարդ:
Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել էր փետրվարի 19-ին: