Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության երկրորդ քարտուղար, հյուպատոսի պարտականությունները կատարող Էդուարդ Հարությունյանն օգոստոսի 1-ից ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում և վերադառնում է Հայաստան:
«Օգոստոսի 3-ից Իսպանիայում Հայաստանի դեսպանության հյուպատոսի պարտականությունները կկատարի դեսպանության նորանշանակ խորհրդական Մարինե Մոկացյանը:
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում Էդուարդ Հարությունյանին 3 տարիների բարեխիղճ աշխատանքի համար և մաղթում հետագա հաջողություններ, իսկ Մարինե Մոկացյանին ցանկանում է արգասաբեր գործունեություն»,- գրված է հայտարարությունում: