Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքն իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի կապակցությամբ՝ գրում է Al Arabiya-ն: Ոլորտի ղեկավարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի երկմտի կրկին կարանտինային ռեժիմ սահմանելու հարցում, եթե Մեծ Բրիտանիայում անվտանգության անհրաժեշտություն լինի:
«Ես մտահոգված եմ երկրորդ ալիքի կապակցությամբ: Կարծում եմ՝ տեսնում եք, որ Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն է սկսվում, և մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի այն չհասնի մեր երկիր»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: