Քովիդի դեմ պայքարում նոր սերնդի ու ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով պատրաստված դիմակները հասել են Հայաստան: Դիմակը կրկնակի ֆիլտրումով է, հարմար է օգտագործման` նույնիսկ սպորտով զբաղվելու ժամանակ, ջրեթե 100 տոկոսով պաշտպանում է ցանկացած վիրուսից: Դիմակը պատրաստված է Հայաստանում, պիտակով չէ, բայց հայ մասնագետների օգնությամբ է աշխարհին հայտնի դարձել:
110 գրամով ուլտրամանուշակագույն լույսերը դիմակում աշխատելու համար մարտկոցն աշխատում է 8 ժամ: Ախտահանում են միայն այն մասը, որին ձեռքով են դիպչում: Դիմակն իրական ժամանակում ակտիվորեն ստերիլիզացնում է բոլոր միկրոօրգանիզմների և օդի աղտոտող նյութերի 99,99%-ը` օգտագործելով անվտանգ ուլտրամանուշակագույն լույսը: Ուսումնասիրություններն են ցույց տվել:
Հայկական թիմն օգնել է նախագծին. պատվերների թիվն անցնել 2 միլիոն դոլարից: Կանադական դիմակները, երբ արտադրությունը մեծացնեն, գուցե նաև Հայաստանում առաջարկեն: Հիմա դիմակներն ամենապահանջվածը Միացյալ Նահանգներում են, հենց այնտեղ էլ անցել են անհրաժեշտ բժշկական ստուգումները:
Հայկական թոփ քրաուդֆանդինգայինի թիմում էլ հույս ունեն` դրսից դեռ էլի գործընկերներ կգան Հայաստան բիզնես գաղափարից բացի Քովիդը հաղթահարելու համար: Հաջորդ սերնդի տեխնո-դիմակները հաջորդ սերունդ գուցե չեն հասնի, բայց Քովիդի դեմ պայքարելու համար դեռ երկար պետք կգան: