Աշխարհում վարակվածների ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրած Բրազիլիան, չնայած վարակի տարածման ու մահացության դեպքերի ռեկորդային թվերին, վերաբացում է օդային դարպասներն օտարերկրացի զբոսաշրջիկների առջև՝ գրում է France 24-ը:
Այսպիսով՝ լատինամերիկյան այս երկրում ավարտվում է քառամսյա օդային ճանապարհորդության արգելքը՝ Բրազիլիայում տուրիզմի ոլորտը վերակենդանացնելու նպատակով:
Վերջին 24 ժամում Բրազիլիայում գրանցվել է վարակի 69074 նոր դեպք, մեկ օրում մահացել է 1595 հիվանդ: Լատինական այս երկրում մահացության ցուցանիշը գերազանցել է 90000-ը:
Բրազիլիայի իշխանությունները, թեպետ օտարերկրացի զբոսաշրջիկների համար վերաբացել են օդային սահմանները, սակայն ևս 30 օրով կերկարաձգեն ցամաքային ու ծովային ճանապարհով մուտքի արգելքը: