Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ևս համավարակով պայմանավորված դադարից հետո վերսկսել է մարզումները:
Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հավաքում ընդգրկված է 15 տղա և 6 աղջիկ բռնցքամարտիկ:
Քանի որ ընթացիկ տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնությունները հետաձգվել են, մարզիկներն այս հավաքի շնորհիվ պարզապես փորձում են բարելավել ֆիզիկական պատրաստվածությունը: