Covid-19 համավարակի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում Արցախի գյուղերում և շրջկենտրոններում շարունակվում են հանրության իրազեկման աշխատանքները:
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ «Stop Covid-19» ծրագրով այսօր՝ հուլիսի 29-ին Մարտակերտ քաղաքի մի խումբ կամավորներ, շրջելով փողոցներում, հանրությանը բաժանել են «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» իրազեկման թերթիկները և հիշեցրել հակահամաճարակային կանոնների պահպանման (դիմակ և ձեռնոց կրելու) անհրաժեշտության մասին:
Նախաձեռնության նպատակը կարևորվում է նրանով, որ համավարակի պայմաններում հանրությունը պետք է առավել զգոն լինի և հոգ տանի սեփական առողջության մասին, հատկապես մարդաշատ տարածքներում սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերը պարբերաբար ախտահանելը վարակից պաշտպանվելու հիմնական միջոցներն են: