Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հանրապետության ամենատաք գոտիներում` այդ թվում նաև Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»,- գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկայում Շրջակա միջավայրի նախարարության Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը լինելու է տարածաշրջանի հզոր մասնագիտական կառույցներից մեկը։
«Մեր համակարգում սկսվել է ինտենսիվ վերազինման գործընթաց։ Մանրամասները` շուտով»,- տեղեկացրել է Սուրենյանը: