Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին հայտնել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու 5 միջոցները՝ գրում է The Mirror պարբերականը:
Ամերիկացի մասնագետի հավաստմամբ՝ համավարակը կարելի է հաղթահարել, եթե մոլորակի բնակչությունը սովորի մշտապես դիմակ դնել, առնվազն 2 մետր հեռավորություն պահպանել, լվանա ձեռքերը, ինչպես նաև հրաժարվի սրճարաններ ու ռեստորաններ հաճախելու սովորությունից:
«Եթե մենք իմ նշած խիստ միջոցները չկիրառենք, ապա դեռևս վատ վիճակում չգտնվող պետություններն անխուսափելիորեն կընկնեն դժբախտության մեջ»,- զգուշացրել է ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը: