Դժվար թե մարդկությունը մոտ ապագայում հավաքական իմունիտետ ձեռք բերի կորոնավիրուսի նկատմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Կառույցի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրենը շեշտել է, որ չգիտի, թե Երկրի բնակչության որ մասը պետք է հիվանդանա COVID-19-ով, որպեսզի հնարավոր լինի խոսել հավաքական իմունիտետի առաջացման մասին: Ըստ Մայքլ Ռայանի՝ հավաքական իմունիտետի ձեռքբերումը, ինչ-որ իմաստով հակասում է հիվանդության վերահսկմանը, դա նաև մի շարք վտանգներ է պարունակում երկրների առողջապահական համակարգի համար: