ԱԻ նախարարի հրամանով՝ ՓԾ ստորաբաժանումների կողմից ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում հսկվող այրումներ են իրականացվում:
Հրշեջ-փրկարարներն աշխատում են այն չոր խոտածածկ տարածքներում, որտեղ ցանկացած պահի կարող են հրդեհներ բռնկվել:
Վերահսկվող այրումը հնարավորություն է տալիս կանխել հրդեհների առաջացումը, զերծ մնալ հնարավոր մարդկային ու նյութական վնասներից, ռեսուրսներ խնայել:
Հուլիսի 1-ից 30-ը պլան-ժամանակացույցով նախատեսված 39 հսկվող այրում է կատարվել ամբողջ հանրապետությունում՝ ընդհանուր 82 հա մակերեսով:
Յուրաքանչյուր կառավարվող այրում իրականացվել է մեկ մարտական հաշվարկի կողմից՝ հերթապահությամբ: