Միացյալ Նահանգները «Կեսարի օրենքի» համաձայն պատժամիջոցներ է կիրառել Սիրիայի 13 պաշտոնյաների ու երկրի նախագահ Բաշար Ասադի որդու նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄն պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
Ամերիկյան «սև ցուցակում» են հայտնվել նաև Ասադի 18-ամյա որդին՝ Հաֆեզը, ու ընտանիքի ազգական Զուհաիր Տաուֆիք Ասադը, որը ղեկավարում է սիրիական բանակի առաջին դիվիզիան:
Սրանք Միացյալ Նահանգների կողմից «Սիրիայի քաղաքացիական պաշտպանության Կեսարի օրենքի» համաձայն կիրառվող պատժամիջոցների վերջին փուլն են: «Կեսարի օրենքը» ուժի մեջ է մտել հունիսին, որի նպատակն է կրճատել Ասադի ռեժիմին տրամադրվող օժանդակությունը: