Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա Armenia ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ Атлас Юг ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03 +7/951/829-69-08
Ավիատոմսի արժեքը՝ 11700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների։