Կառավարության այսօրվա նիստին քննարկվեց Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ իր որոշումն է, քանի որ Պետրոսյանին այլ պաշտոնում է տեսնում:
«Ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար, և այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին՝ պարտականություններն ու աշխատանքը լավ կատարելու համար: