Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ երկրում ավելի քան 30 օտարերկրացի վարձկանների ձերբակալության առնչությամբ: Ձերբակալվածներից շատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են: Այս կապակցությամբ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել: Երկրի ղեկավարը տեղի ունեցածն «արտակարգ պատահար» է որակել:
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է «ինչ-որ կերպ արդարացնել իր կեղտոտ մտադրությունները»: Միաժամանակ, Բելառուսի նախագահի հավաստմամբ՝ երկրի իշխանությունների նպատակը «իրենց մտերիմ երկիրը վարկաբեկելը չէ»: Լուկաշենկոն մասնավորապես հայտնել է.
«Եթե ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացի են, ապա դա նշանակում է, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներ՝ տեղի ունեցածը բացատրելու համար: Եվ եթե ռուսները մեղավոր են, պետք է իրավիճակից պատվով դուրս գան, եթե անմեղ են՝ ավելի լավ»: