Շտապօգնության ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով շտապօգնության երեք աշխատակիցները՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։
«Վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։ Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»: