Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշման նախագիծը: Այն կներկայացնի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման նախագծի մեջ: