XVII դարի հոլանդացի հայտնի նկարիչ Ռեմբրանդտի վրձնած կտավը Լոնդոնում վաճառվել է 14,5 մլն ֆունտ սթեռլինգով (18,7 մլն դոլար):
Դա ռեկորդային է այդ նկարչի ինքնադիմանկարի համար՝ հայտնում է Sotheby's աճուրդի տունը:
Կտավի համար, որի նախնական արժեքը կազմել է 12-16 մլն ֆունտ սթեռլինգ (15-20 մլն դոլար), պայքարել է 6 հավաքորդ:
Արդյունքում՝ կտավի արժեքը կրկնակի գերազանցել է նախորդ ռեկորդային ռեկորդը, որը սահմանվել էր 2003 թ.: Այս ժամանակ Ռեմբրանդտի ինքնադիմանկարը վաճառվել էր 6,9 մլն ֆունտ սթեռլինգով:
Վաճառված կտավը նկարիչը վրձնել է 1632 թ., երբ 26 տարեկան էր: Այն եզակի է համարվում:
Sotheby's-ի գնահատականների համաձայն՝ այն երկու կտավներից մեկն է, որում նկարիչը, որն իր կարիերայի ընթացքում ստեղծել է 80-ից ոչ պակաս ինքնադիմանկար, իրեն պատկերել է տոնական հագուստով:
Կտավը նաև այն երեք ինքնադիմանկարներից մեկն է, որը գտնվում է մասնավոր հավաքածուում: