ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների և հաղորդման հյուրերին կոչ անելով չխախտել պարետատան որոշումն ու եթերի ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ:
«Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։
Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- գրված է հայտարարությունում։