Կորոնավիրուսի հաստատված դեպքերով աշխարհում առաջատարը մնում է ԱՄՆ-ը՝ հայտնում է worldometers կայքը: Միացյալ Նահանգները համավարակի հետ կապված բոլոր ցուցանիշներով է անգերազանցելի: Երեկ այստեղ գրանցվել է 64 հազարից ավելի նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 4 մլն 498343 դեպք, որից 152341-ն ավարտվել են մահվան ելքով, իսկ 2 մլն 188415 մարդ ապաքինվել է:
ԱՄՆ-ին հաջորդում է Բրազիլիան, որտեղ նոր դեպքերի թիվը 41169 է: Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է 2 մլն 484649 դեպք, որից 88634-ն ունեցել են մահվան ելք, իսկ 1 մլն 721560 մարդ ապաքինվել է:
«Լավագույն եռյակը» եզրափակում է Հնդկաստանը, որտեղ ընդհանուր առմամբ 1 մլն 535335 է գրանցվել, մեկ օրում՝ 49632 դեպք (երեկվա տվյալներով): 34224 մարդ մահացել է, իսկ 988770 մարդ՝ ապաքինվել:
Ռուսաստանը չորրորդն է՝ 823515 դեպքով, Հարավաֆրիկյան Հանրապետությունը հինգերորդը՝ 459761 դեպքով, 395489 դեպքով Մեքսիկան վեցերորդն է, իսկ Պերուն 395005 դեպքով յոթերորդը, Չիլին 349800 դեպքով ութերորդն է, 327690 դեպքով երբեմնի առաջատարներից Իսպանիան իններորդն է, իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը 300692 դեպքով: Հայաստանը worldometers-ի աղյուսակում 50-րդ երկիրն է գրանցված դեպքերի ընդհանուր արդյունքով:
Իսկ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 16 մլն 917714 դեպք, որից 663942-ն ավարտվել են մահով, իսկ 10 մլն 482364-ն ապաքինվել են: